Արամի փողոցի վրա՝ Սարյան խաչմերուկի մոտ, վարձով է տրվում 4 սենյականոց շքեղ, ընդարձակ և յուրահատուկ դիզայնով բնակարան։ Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է, ինտերիերին տրված է գեղեցիկ լուծումներ: Ունի ջեռուցման անհատական համակարգ, տեղադրված է նաև 4 օդորակիչ: Սանհանգույցները և լոգասենյակները մարմարից են՝ մեկում տեղադրված է ջակուզի, մյուսում՝ լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է նրբաճաշակ կահույքով և ապահովված է ժամանակակից տեխնիկայով։ Ննջասենյակները լի են ներկառուցված պահարաններով։ Կա մանկական խաղասենյակ, որը կարող է ձևափոխվել ըստ ցանկության։ Շենքում առկա է անվտանգության ծառայություն, տեղադրված են տեսախցիկներ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։