Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մոտ վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։