Արամի փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով 4 սենյականոց լուսավոր ու հարմարավետ բնակարան` 138 քմ մակերեսով, որը գտնվում է Բուլվար պլազա համալիրի` 16 հարկանի նորակառույց շենքի 13 -րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված են վիտրաժային պատուհաններ ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, ապահովված` անհրաժեշտ սանտեխնիկայով, ունի լոգախցիկ։ Բոլոր սենյակները համալրված են որակյալ կահավորանքով և անհրաժեշտ գույքով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում բոլոր խանութները, բանկերը, լավագույն ժամանցի վայրերը: Օրավարձ` 120 - 260$, վարձակալություն` 2600 - 7000$: