Ամիրյան փողոցում՝ քաղաքի կենտրոնում, երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց՝ 170 քմ մակերեսով արևկող բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի կենրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Բնակարանը նրբաճաշակ կահավորված է, համալրված է նոր գույքով և տեխնիկայով: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, կա անվտանգության համակարգ: Մոտակայքում են բոլոր խանութները, լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը: