Մաշտոցի պողոտայում, Օպերայի մոտակայքում վարձակալության է տրվում 4 սենյականոց նորաոճ եվրովերանորոգված բնակարան` 150 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանն ունի լուսավոր և հարմարավետ սենյակներ, ամբողջությամբ կահավորված է թանկարժեք կահավորանքով և համալրված է կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։