Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց 160 քմ մակերեսով ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ Բուզանդ փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ, 7 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական օդորակման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են թանկարժեք փայտյա կահույքով, հագեցած են ժամանակակից կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով, առկա է զգեստասենյակ և 2 բաց պատշգամբ։ Շենքում կա վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, խանութներ, բանկեր, սրճարաններ, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։