Բնակարան, 4 սենյականոց, Երևան, Փոքր Կենտրոն

23 Մայիս 2020
 
Հյուսիսային պող. 4 սենյակ 328 մ2 հարկ 7/9 , նորակառույց Կոդ` 105607
Վարձակալություն - 4,500 $/ամիս

Վարձակալության է տրվում 4 սենյականոց շքեղ և յուրօրինակ բնակարան Հյուսիսային պողոտայում։ Գտնվում է նորակառույց 9 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում։ Շենքում առկա է երկու վերելակ։ Շենքն ունի բարձրակարգ անվտանգության համակարգ և սպասարկում։ Շուրջօրյա հսկողությամբ կայանատեղ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 328քմ։ Նրբաճաշակ այս բնակարանը հատակագծված է բնակչի կենսակերպը ավելի դյուրին և հաճելի դարձնելու նպատակով։Նախասրահի հատակն ամբողջապես պատված է փղոսկրագույն քարե սալիկներով, որը ձուլվելով ճերմակ պատերի հետ, բնակարանի մուտքը ողողում է լույսով։ Հյուրասենյակի, խոհանոցի և ննջասենյակների հատակը զարդարում է բնական փայտի մուգ երանգի մանրահատակը։ Բնակարանի որոշ պատուհաններ պատրաստված են գունավոր վիտրաժների տեսքով, որոնք էլ ավելի գեղեցիկ են դառնում տարբեր ժամերին բնական լույսի ճառագայթների ներքո։ Բնակարանի անկյունային դիրքի շնորհիվ, այն երեք կողմից շրջապատված է ժապավենաձև պատշգամբով՝ առջևում ստեղծելով ընդարձակ եռանկյունաձև հատված։Ննջասենյակներից յուրաքանչյուրն ունի իրեն կից սանհանգույց, ինչպես նաև մեկ առանձին սանհանգույց հյուրերի համար։ Ննջասենյակներից երկուսում առկա է զգեստասենյակ։ Բոլոր սանհանգույցները սալիկապատ են, հագեցած անհրաժեշտ գույքով և սանտեխնիկայով։ Բնակարանում կա նաև լվացքասենյակ։ Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցման և հովացման համակարգերը կենտրոնական են։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ