Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 165 ք.մ. մակերեսով, որը գտնվում Ամիրյան փողոցում՝ Թատերական ինստիտուտի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն եվրո նորոգված է։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։