Օրավարձով է տրվում 4 սենյականոց հարմարավետ դուպլեքս բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ։ Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր։