Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 163 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված է օդորակիչ և բոլոր ննջասենյակները ունեն իրենց լոգասենյակները։ Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարաններ` դեպի քաղաքի տարբեր հատվածներ։ Տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։