Ա. Միկոյան փողոցում՝ "Reebok" մարզասրահի հարևանությամբ, երկարաժամկետ վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 110 քմ.: Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի գեղեցիկ գունային և լուսային լուծումներ: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է 2 օդորակիչ: Ողջ կահույքը և տեխնիկան նոր է: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Թե' միջսենյակային, թե' հիմնական պատերը ջերմամեկուսիչ են: Տանիքում ունի տարածք, որտեղ տեղադրված է բուխարի և կահավորված է` հաճելի ժամանակ անցկացնելու համար: Մուտքում ունի պահեստային հատված: Շենքն ունի հիանալի դիրք, որի շնորհիվ բնակարանից բացվում է չքնաղ տեսարան դեպի Դավթաշենի կամուրջ, բակը շատ բարեկարգ է և կանաչապատ, ինչպես նաև կա խաղահրապարակ: Մոտակայքում է Երևան Սիթի սուպերմարկետը, "Արմենիա" հեռուստաընկերությունը և Անձնագրային և վիզաների վարչությունը: Տրվում է նվազագույնը 1 տարի ժամկետով: Սակարկելի է: