Վարձով է տրվում շքեղ, յուրահատուկ դիզայնով 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղեր: Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։