Օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով և տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ։ Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր։ Շենքն ունի անվտանգության համակարգ և աշխատակից։