Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում, 6 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, վարձով է տրվում կամ վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Ժամանակակից ոճով վերանորոգված այս բնակարանը ունի համապատասխան կահավորանք, որը ինտերիերը դարձնում է ամբողջական և հարմարավետ: Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցումը կատարվում է գազի կաթսայի միջոցով, իսկ օդափոխումը՝ օդորակիչով: Ունի գեղեցիկ շքապատշգամբ, որտեղ կարելի է անցկացնել հաճելի հանգստյան ժամեր: Բնակարանը ապահովված է անվտանգության համակարգով, տեղադրված են տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալից տանից բացակայելու ընթացքում հետևել այն: Բնակարանն ազատ կլինի հունիսի 1-ից: