Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Դարգետ սրճարանի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Օրավարձի գինն իր մեջ ներառվում է օդանավակայանից դիմավորումը, մաքրման ծառայությունը և անվճար մինի-բարից օգտվելը։