Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Չայկովսկի և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 6 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: