Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարաննների և հյուրասենյակի հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, իսկ խոհանոցում և միջանցքում՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է որակյալ կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։