Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ լուսավորմամբ և նրբաճաշակ կահավորանքով բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։