Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։