Վաճառվում, կամ օրավարձով, երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, Թամանյան փողոցում, գեղատեսիլ Կասկադ բուլվարի 1-ին վարդագույն շենքում և ունի հիանալի տեսարան: Բնակարանի ընդհանուր մակերեսը` 80 ք.մ է: Այն կապիտալ եվրովերանորոգված է, իտալական կահույքով կահավորված և բարձրորակ տեխնիկայով համալրված: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը տաքացվող է։ Տեղադրված է երկու օդորակիչ: Կա արբանյակային և կաբելային հեռուստատեսություն, նաև Ucom (wifi) ինտերնետ: Առաստաղը ձևավորված է գեղեցիկ լուսային էֆեկտներով։ Շենքի գողտրիկ բակում կա գեղեցիկ խաղահրապարակ, շրջակայքում՝ Օպերայի և Բալետի թատրոնը, բազում սրճարաններ, բրենդային խանութներ, տարատեսակ ժամանցի վայրեր և այլ կենտրոններ։ Բնակարանը վերանորոգումից հետո գրեթե բնակեցված չի եղել։ Օրավարձի գինը՝ 20.000 - 30.000 դրամ, երկարաժամկետի գինը` 380.000- 450.000 դրամ, կախված օրերի, հյուրերի քանակից և կրում է սեզոնայն բնույթ: