Նալբանդյան և Արամի փողոցմերի խաչմերուկում՝ Հանրապետության Հրապարակից քիչ հեռու՝ Սախարովի Հրապարակի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 13 հարկանի բնակելի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման և դեռևս չի բնակեցվել: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Վարձակալության ողջ ընթացում Ձեր տրմադրության տակ կլինի ողջ անհրաժեշտ տեխնիկան և կահույքը: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, մետրո կայարան, դպրոց և մանկապարտեզ: