Թումանյան փողոցում, 1-ին գծի վրա օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից և հարմարավետ: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառույցները, անհրաժեշտ խանութները և բանկերը։ Օրավարձ` 65 -125$, երկարաժամկետ` 1300 - 3000$: