Սայաթ-Նովա 33-ում՝ Օղակաձև այգու հարևանությամբ վարձակալության է տրվում նաև օրավարձով 3 սենյականոց լուսավոր ընդարձակ բնակարան, որը գտնվում է 8 հարկանի շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում է 124 ք.մ. մակերես: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Բնակարանը համալրված է կահույքով, որակյալ կենցաղային տեխնիկայով, բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է փակ պատշգամբ: Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: