Պուշկինի 38/1-ում, քաղաքի լավագույն հատվածում օրավարձով է տրվում, նաև երկարաժամկետ վարձակալությամբ 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ որը զբաղեցնում է 65 քմ մակերես և գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին, տեղադրված է 2 օդորակիչ: Ամբողջը նորաոճ և բարձրաճաշակ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Հատակը երեսպատված է լամինատակով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով։ Շենքում գործում է անվտանգության համակարգ, բակն ունի խաղահրապարակ: Հարևանությամբ են բազում խանութներն ու ժամանցի վայրերը։ Օրավարձ` 65-125$, երկարաժամկետ վարձակալություն` 1000-2500 $: