Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց` կապիտալ վերանորոգված և չբնակեցված լուսավոր բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր, առաստաղի բարձրությունը 3.10 մ է: Բնակարանը գեղեցիկ նորաոճ կահավորված է, համալրված է նոր որակյալ տեխնիկայով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառույցերը, մետրոն, բանկերը, լավագույն ժամանցի վայրերը: