Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում օրավարձով է տրվում, նաև երկարաժամկետ վարձակալությամբ 4 սենյականոց լուսավոր բնակարան՝ որը զբաղեցնում է 120 քմ մակերես և գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին: Հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակներն ու սանհանգույցը սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով։ Ամբողջը նորաոճ և բարձրաճաշակ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի 24/7 անվտանգության համակարգ: Հարևանությամբ է մետրոն, Հանրապետության Հրապարակը, բազում խանութներն ու ժամանցի վայրերը։ Օրավարձ` 100 - 170 $, երկարաժամկետ վարձակալություն` 2300-5000 $: