Վարձակալութամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 125 քմ մակերեսով հարմարավետ բնակարան Հյուսիսային պողոտայում` 12 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ և նրբաոճ կահավորված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի և լոգախցիկ: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է 24 ժամյա անվտանգությամբ: Մոտակայքում են քաղաքի լավագույն սրճարաններն ու խանութները: Օրավարձ 80 -170$ , ամսավճար՝ 2200- 4500$: