Վարդանանց փողոցում վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է, սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված են գույքով և տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումը անհատական համակարգով է գործում: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և ապահովված որակյալ սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակ, բակը բարեկարգ է, հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: