Վերին Անտառային փողոցում վարձով է տրվում կապիտալ եվրո վերանորոգված 3 սենյականոց բնակարան` 82 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի հիանալի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Բոլոր սենյակները կահավորված են, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Ոտքով կենտրոն 10 րոպեում կարելի է հասնել: