Հյուսիսային պողոտայում՝Օպերայի և Կարապի լճի հարևանությամբ, վարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով, գեղեցիկ և նրբաճաշակ ընդարձակ բնակարան՝ 180 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակների դռները և պատուհանները վիտաժային են, հատակը ամբողջությամբ պատված է բնական քարով: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են, հատակը տաքացվող է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, առկա են ներկառուցված պահարաններով։ Ունի առանձին լվացքասենյակ, կան 3 կողմից բաց պատշգամբներ՝ հիանալի տեսարաններով դեպի քաղաքի տարբեր հատվածներ։ Ննջասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի անմիջապես վիտրաժային պատուհանների դիմաց, որը հնարավորություն է տալիս հիանալու քաղաքի տեսարանով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։