Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 96 քմ մակերեսով չբնակեցված բնակարան՝ Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտ, 14 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր և պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են գեղեցիկ, ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը, ունի մանղալ: Շենքում գործում է վերելակ։ Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում զբոսայգիները, բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։