Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 65 քմ մակերեսով հարմարավետ բնակարան, որը գտնվում է Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ հավելավճարով։ Վարձակալության արժեքը կախված է սեզոնից: