Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան` 135 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Առկա է զգեստասենյակ, լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի երկողմանի բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: Բնակարանը հարմարավետ կահավորված է և համալրված գույքով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ներքնակները (матрас) բարձրորակ արտադրության են: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ, շուրջօրյա աշխատակից: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, օպերային թատրոնը, բոլոր անհրաժեշտ բրենդային խանութները, տարբեր հաստատություններ և ժամանցի վայրեր: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղ` հավելավճարով: Երկարաժամկետ վարձ.` 2000 - 5000 $, օրավարձ` 90 - 180 $: