Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քաջազնունի փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով: Ջեռուցվում է էլեկտրականության միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղեր։