«Մոսկվայի տան» դիմաց «Գլենդել Հիլզ» ընկերության նորակառույց մոնոլիտ 14 հարկանի շենքի 6-րդ հարկում է գտնվում այս 88 քմ տարածք զբաղեցնող երեք սենյականոց բնակարան։ Այն վերանորոգված է համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Անցկացված է ջեռուցման անհատական համակարագ։ Ունի ողջ անհրաժեշտ տեխնիկան։ Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան։ Մոտակայքում են գտնվում զբոսայգի, Սունդուկյանի անվան Թատրոնը, իսկ փոքի ինչ հեռու նաև Հանրապետության հրապարակը։