Վարձակալության է տրվում հարմարավետ լուսավոր 3 սենյականոց բնակարան` 101 քմ մակերեսով, որը գտնվում է Հաղթանակի զբոսայգու, 50-ամյակի հուշարձանի և կասկադի հարևանությամբ, 5 հարկանի նորակառույց քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ վերանորոգված է, գեղեցիկ հարմարավետ կահավորված է, համալրված է տեխնիկայով, ունի անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ։ Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է վերելակ: Հարևանությամբ գտնվում են նորակառույց առևտրի մոլը, խանութներն ու տրանսպորտի կանգառները: