Ամիրյան փողոցում վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 152 քմ: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ և բարձրարժեք կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված է օդորակիչ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ունի է մեծ բաց պատշգամբ և զգեստասենյակ: Շենքում գործում է 2 վերելակ, անվտանգության համակարգ: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքի հարևանությամբ են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: