Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց` 116 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են, հագեցած բարձրորակ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Կա ընդարձակ բաց պատշգամբ՝ երևանյան գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ, առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի և խաղահրապարակ։