Վարձակալության է տրվում 150 քմ մակերեսով արևկող 3 սենյականոց բնակարան Դավթաշենում` Սասնա ծռեր փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը բարձրակարգ նորոգված է և դեռևս չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, պանորամային պատուհաններ, հատակը տաքացվող է, 2 սանհանգույցը երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Առկա է 2 շքապատշգամբ և 2 ֆրանսիական պատշգամբ: Բնակարանն ամբողջությամբ կահավորված է և համալրված որակյալ տեխնիկայով, սպասքով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով, կա ինտերնետ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակը խնամված է, ունի խաղահրապարակ: Մոտակայքում կան խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։