Վարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր և գեղեցիկ կահավորված բնակարան Արաբկիր համայնքում՝ Երազ բնակելի համալիրում, Ադոնցի փողոցում։ Բնակարանը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 106 ք․մ․։ Բնակարանը կապիտալ վերանորոված է, կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով։ Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի ստորգետնյա ավտոկայանատեղի: Բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ բոլոր խանութները։