Վարձակալության է տրվում 3 սենյականոց` 100 քմ մակերեսով բնակարան Մամիկոնյանց փողոցում, Սլավոնական համալսարանից ոչ հեռու, 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով ու վաննայով: Խոհանոցը և սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է խորդանոց և բաց պատշգամբ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում կան խանութներ և տրանսպորտի կանգառներ։