"Առագաստ" սրճարանի մոտ Մոսկովյան փողոցի վրա օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում, որի առաջին հարկում է գտնվում "Լորանժ" բարը։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, էլեկտրաէներգիայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Սանհանգույցը սալիկապատված է։ Կա նաև ողջ անհրաժեշտ տեխնիկան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ մի փոքր հեռու նաև "Նաիրի" կինոթատրոնը և "Երտասարդական" մետրոյի կայարանը։