Արամի փողոցում, Seasons այգու հարևանությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ լուսավոր բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Ունի բաց պատշգամբ։ Բնակարանն ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր։