Կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից մի քանի րոպե հեռավորությամբ՝ Աբովյան փող. և Սայաթ–Նովայի պող. խաչմերուկի մոտակայքում։ Մուտքի դուռը երկաթյա է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Անցկացված է ինտերնետ կապ։ Տեղադրված է ալեհավաք, օդորակիչ։ Բնակարանը կահավորված է և հագեցած տեխնիկայով։ Ունի ներկառուցված պահարաններ։ Բաց պատշգամբը նայում է Աբովյան փողոցի ուղղությամբ։ Շրջակայքում կան բոլոր անհրաժեշտ հաստատություններն ու կենտրոնները։