Զաքյան փողոցի 1-ին նրբանցքում, Հանրապետության հրապարակից ոտքով 5 րոպե հեռավորության վրա վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան` 37 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը հարմարավետ կահավորված է, ապահովված է որակյալ կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ: Բնակարանում կա գերարագ ինտերնետ: Շենքն ունի շատ լավ դիրք, այգու հարևանությամբ է, մոտ են բոլոր ենթակառույցները, Երևան Սիթի, ՍԱՍ և Պարմա սուպերմարկետները, դեղատունը, փոքրիկ շուկան` թարմ մրգերով և բանջարեղենով և այլն: