Ամիրյան փողոցում՝ քաղաքի լավագույն հատվածում, էլիտար նորակառույց շենքում վարձակալությամբ է տրվում կամ օրավարձով հանձնվում 2 սենյականոց բնակարան՝ 47 քմ մակերեսով, այն գտնվում է 16 հարկանի շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը երեսպատված է կերամիկական սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ նորաոճ կահավորված են, համալրված են որակյալ տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի մայրաքաղաք: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։ Օրավարձի գինը 60-90 $ , վարձակալության գինը՝ 1600-2500 $: