Կորյուն փողոցում՝ ներքին անվտանգության վարչության հարևանությամբ, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց նրբաճաշակ դիզայնով բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով դիզայներական ոճով վերանորոգված է, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը պատված է բարձրորակ արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է բարձրակարգ գույքով, ապահովված է որակյալ տեխնիկայով: Ունի հիանալի տեսարան դեպի փողոց: Հարևանությամբ կան բազում սրճարաններ ու ժամանցի վայրեր: Օրավարձ` 60 - 85 $, երկարաժամկետ վարձակալություն` 1500 - 2700 $: