Վարձակալության է տրվում սեփական տուն` 60 քմ մակերեսով և փոքրիկ բակով, որը գտնվում է Թաիրովի փողոցում, Կոնյակի գործարանի և Հաղթանակի կամրջի հարևանությամբ: Տունը նոր կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Ամբողջ տունը համալրված է նոր և ժամանակակից գույքով և տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Տունն ապահովված է բոլոր կենցաղային և նոր ակնողնային պարագաներով: Գտնվում է կենտրոնից 5 րոպե հեռավորության վրա, հանգիստ անաղմուկ հատվածում: Հարևանությամբ են գտնվում անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: