Թումանյան փողոցում, քաղաքի կենտրոնում վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 45 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ամբողջովին կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները, ենթակառույցները և ժամանցի վայրերը: