Հյուսիսային պողոտայում, Տերյան-Պուշկին խաչմերուկի մոտ վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 19 հարկանի նորակառույց շենքի 19-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ գույքով և համալրված են ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը և հովացումը կատարվում է ֆանկոլների միջոցով: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով, առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանից բացվում են քաղաքի և Արարատի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, առկա է անվտանգության համակարգ: Հարևանությամբ են գտնվում լավագույն խանութներն ու ժամանցի վայրերը: